Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր կոչ է արել «ԱրմենԹել» հեռահաղորդակցային ընկերության բաժանորդներին չվճարել ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների հաշիվները, եթե դրանք կներկայացվեն: Նա հայտարարել է, որ չվճարելու պատճառով հեռախոսները անջատելու դեպքում կառավարությունը «ԱրմենԹել»-ի դեմ հայցով կդիմի դատարան: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ «ԱրմենԹել»-ի ղեկավարությունը նախարարությանն է ներկայացրել բջջային կապից ու ինտերնետից օգտվելու սակագների իջեցման առաջարկների փաթեթ: Նախարարի խոսքերով` առաջարկները կքննարկվեն մեկ ամսվա ընթացքում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: