Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը Եվրախորհրդի հարթություն տեղափոխելը անթուլատրելի է: Դրա մասին հայտարարել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության նախագահի տեղակալ, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով` բանակցային գործընթացը հետագայում նաեւ պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Բաքուն չի ուզում, որ ԵԱՀԿ-ն թուլացնի իր դիրքերը բանակցային գործընթացում»,- հայտարարեց Ալիեւը: «Այնուամենայնիվ, անհրածեշտ է, որ Եվրախորհուրդը նույնպես ակտիվորեն զբաղվի ղարաբաղյան հիմնախնդրով»,- պնդում է ադրբեջանական խորհրդարանականը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: