AM
4 October 2001 - 14:58 AMT

ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՒ Է ՈՐՈՇԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՎ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օդային միջանցք տրամադրելու ժամկետներն ու պայմանները խիստ որոշակիորեն նախանշվելու են: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հայաստանի օդային տարածքի օգտագործումը Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար կսահմանափակվեն որոշակի շրջանակներով, որոնք կճշգրտվեն: Թալիբների վարչակարգի դեմ պայքրին ուղղված համատեղ միջոցառումներին Երեւանի մասնակցությունը կսահմանափակվի միայն հակաահաբեկչական կոալիցիայի ուժերին օդային միջանցք տրամադրելով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: