AM
3 October 2001 - 16:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՈՒՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՆԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ադրբեջանական կողմի պնդումները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ահաբեկչական հենակայանների առկայության մասին չունեն ոչ մի հիմք: Դա անթաքույց զրպարտանք է: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին է հայտնել Հայաստանի ազգային անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Արմենակ Մանուկյանը: Միաժամանակ, նշեց մամուլի քարտուղարը, հայկական հատուկ ծառայությունները իրենց տրամադրության տակ ունեն Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հենակայանների առկայության մասին տվյալներ:
Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ-ի Շահումյանի շրջանում ահաբեկիչների պատրաստման հենակայանների առկայության մասին ստույգ տեղեկություններ ունի նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Առավելին, հայտնեց նա, ռուսական հատուկ ծառայությունները նույնպես բավականին տեղեկություններ ունեն, որոնք հաստատում են, որ Ադրբեջանի տարածքով իրականացվել է Պակիստանից ու Աֆղանստանից Չեչնյա կենդանի ուժի ու տեխնիկայի փոխադրում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: