AM
16 June 2010 - 11:03 AMT

ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 46-րդ նիստի աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հունիսի 17-ին կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 46-րդ նիստի աշխատանքներին:

ՏԿ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նախատեսվում է նաև Արմեն Գևորգյանի մասնակցությունը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: