«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության արդյունքում «ՓՄՁ վարկավորում» և «Առևտրի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում առաջարկում է իր պոտենցիալ հաճախորդներին վերականգնվող և չվերականգնվող վարկեր:
Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, «ՓՄՁ վարկավորում» ծրագրով միջոցները տրամադրվում են տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով, ընդ որում «Առևտրի ֆինանսավորում» ծրագրով միջոցները տրամադրվում են տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով 100 հազար դոլար նվազագույն գումարով և միայն արտարժույթով:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կողմից տրամադրվող միջոցները նախատեսված են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: