Նոր կրթական Ինտերնետ-պլատֆորմը Հայաստանում կստեղծվի երեք տարվա ընթացքում: Այդ մասին հունիսի 18-ին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, մոտ ժամանակները կառավարությունը մասնագետների մրցույթ կհայտարարի, որոնք կնախագծեն պլատֆորմը: Այս նախագծի սկզբնական փուլի համար ՀԲ-ը կհատկացնի 50 հազար դոլար:
«Մենք կրթական պորտալ ունենք armedu.am հասցեով, որն օգտագործողների մեծ քանակ ունի և որտեղ տեղադրված է հայալեզու բովանդակություն: Նա թույլ կտա ուսուցիչներին դուրս գալ նոր մակարդակ: Այն թույլ կտա ուսուցիչներին ինքնություն բովանդակություն ստեղծել, օրինակ` տեսախաղեր, և տեղադրել դրանք Ինտերնետում»,- ասել է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, այդ նախագիծը թույլ կտա հայալեզու բովանդակություն ստեղծել Ինտերնետում, ինչպես նաև դիստանցիոն դասեր անցկացնել Հայաստանի բարձր լեռնային գյուղերում: «Պլատֆորմը նախատեսված է լինելու ոչ միայն Հայաստանի ուսուցիչների և աշակերտների համար, այլ նաև Սփյուռքի»,- ասել է նախարարը: