AM
19 June 2010 - 12:27 AMT

«ԱրմենՏելն» իր բաժանորդներին ցածր սակագներով ռոումինգ է առաջարկում Վրաստանում

«ԱրմենՏելն» իր բաժանորդների համար գործարկել է «Beeline երկրներ» նոր ծառայությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից, ծառայությունն ապահովում է ռոումինգում գտնվելով 69 դրամով մուտքային և ելքային զանգեր Վրաստանի տեղական բոլոր ցանցերում, ինչպես նաև դեպի Հայաստան զանգերի համար: Ակցիան գործում է մինչև 2010թ. սեպտեմբերի 16-ը: Ծառայության գործողության ժամկետը 10 օր է (11-րդ օրն այն անջատվում է, և անհրաժեշտ է կրկին ակտիվացնել):