Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2009-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 6,5 տոկոսով` կազմելով 103 549 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ մայիսին ապրիլի համեմատ աշխատավարձի մակարդակը կրճատվել է 0.5 տոկոսով:
Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել է 4.3 տոկոսով` կազմելով 84 199 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 8.4 տոկոսով` կազմելով 131 323 դրամ
Միաժամանակ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-մայիսին 2009-ի նույն շրջանի համեմատ աճել է 1.2 տոկոսով` կազմելով 84 900 մարդ: Միաժամանակ, մայիսին ապրիլի համեմատ գործազուրկների թիվն ավելացել է 0.4 տոկոսով: