«Ես կարծում եմ, որ այժմ ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից և հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Հայաստանը չի կարող մասնակցել իր տարածքին առնչվող որևէ սկզբունքների քննարկման:
Ընդ որում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին` հայ փորձագետն ասել է, որ դա ընդամենը ժամանակի հարց է, և Երևանը ցանկացած պահի կարող է ճանաչել Արցախի անկախությունը, երբ դա անհրաժեշտ լինի:






