Հայաստանի ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կանդրադառնա ավանդների տոկոսադրույքների վրա: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը:
2009 թվականի «սառեցված վիճակից» հետո ՀՀ առևտրային բանկերը ստիպված կլինեն բավական ակտիվ զարգացնել վարկավորումը, վերականգնելու համար շահութաբերությունը, և այդ տեսակետից վերաֆինանսավորման տոկոսադրույքների աճը չի ազդի վարկերի տոկոսադրույքների վրա>,-ասել է նա: «Այսօրվա դրությամբ արդեն կան բանկեր, որոնց դրամով և արտարժույթով ավանդների տոկոսադրույքների միջև 4-5 կետի տարբերություն կա, ինչն, ըստ ԿԲ, բավական դրական երևույթ է»,-հավելել է նա: