AM
29 September 2001 - 16:08 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՈՒՆՆԵՐՈՎ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԼՂՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԲԱԶԱՆԵՐ

Մեկնաբանելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» սկսման անհրաժեշտության մասին, ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ «դեռ-ս մինչ- ԱՄՆ ողբերգական իրադարձությունները աշխարհը գիտեր Ադրբեջանում ահաբեկչական խմբերի առկայության – այս պետության կողմից միջազգային ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության մասին»: «Մասնավորապես, տվյալներ կան այն մասին, որ Քենիայում ամերիկյան դեսպանատան պայթեցումը իրագործվել է Բաքվից արբանյակային կապով համակարգման միջոցով: Ռուսական հատուկ ծառայությունները բավականաչափ փաստեր ունեն Ադրբեջանի տարածքով Պակիստանից – Աֆղանստանից Չեչնիա կենդանի ուժ ու տեխնիկա տեղափոխելու մասին»,- ընդգծել է նա: Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հայտարարությունը Աթանեսյանը գնահատում է որպես միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ` օգտագործելով բարեպատեհ առիթը: «Միջազգային հանրությանը քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչներ չկան – չեն եղել, որ այստեղ ազգային ազատագրական պայքար է գնում ինքնորոշման համար: ԼՂՀ իշխանությունները ամբողջովին վերահսկում են հանրապետության ամբողջ տարածքը, – այստեղ ահաբեկչական խմբերի առկայությունը բացառվում է նույնիսկ տեսականորեն: Միաժամանակ հավաստի տեղեկատվություն կա Ադրբեջանի կողմից բռնազավթած Շահումյանի շրջանում ահաբեկիչների պատրաստման բազաների գոյության մասին»,-ասել է պատգամավորը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: