Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) հաստատել է «Ֆինանսական ինստիտուներին նպատակային վարկային գծերի տրամադրման միջոցով փոքր ու միջին բիզնեսին աջակցման ու զարգացման ծրագիրը»: Ինչպես հաղորդում է ԶԵԱԲ-ի մամլո ծառայությունը, ծրագիրն ուղղված է բարենպաստ պայմանների ստեղծմանը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար:
Բոլոր պայմանների պահպանման դեպքում յուրաքանչյուր ֆինանսական ինստիտուտի համար ԶԵԱԲ-ը նոր վարկային գիծ կբացի 3-5 տարի ժամկետով` ՓՄՁ-ների նպատակային ֆինանսավորման համար:
Փոխառուն ի դեմս ֆինանսական ինստիտուտի, ինքն է ընտրում ֆինանսավորման նախագծերը ՓՄՁ ոլորտում: Բանկն, իր հերթին, համաձայնեցնում է ընտրված նախագծերը պահանջներին նրանց համապատասխանությունը գնահատելուց հետո: Վարկերը կտրամադրվեն Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի ՓՄՁ-ներին 6 ամսից մինչև 5 տարի ժամկետով:
Հաշվի առնելով, որ ԶԵԱԲ-ն աշխատում է տնտեսությանների զարգացման տարբեր մակարդակներով 5 պետություններում, այդ թվում նաև Հայաստանում, բանկը ՓՄՁ-ների իր սահմանումն ունի, ինչը ունիվերսալ է դարձնում ծրագիրը մասնակից բոլոր պետությունների տնտեսությունների համար: