AM
25 June 2010 - 11:00 AMT

Հայաստանը և Ավստրիան մտադիր են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Վարչապետը գոհունակություն է հայտնել Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումը։ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը նշել է, որ Ավստրիայի կառավարությունը շահագրգռված է ակտիվացնելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։

Խոսելով Եվրոպական Միության հետ համագործակցության ընթացքից` Տիգրան Սարգսյանն ընդգծել է Եվրոպական հարևանության քաղաքականության «Արևելյան գործընկերության» ծրագրի կարևորությունը։ Որպես տնտեսական համագործակցության զարգացման առաջնային պայման` կողմերն առանձնացրել են Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև բարենպաստ պայմանների ստեղծումը ներդրումային դաշտի ընդլայնման համար։

Զրուցակիցներն ընդգծել են նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։