AM
28 June 2010 - 05:23 AMT

Հայաստանի խորհրդատվական-ներդրումային շուկա մուտք է գործում նոր խաղացող` «ՊՌՎԱ»-ն

Հունիսի 30-ից Հայաստանի խորհրդատվական-ներդրումային շուկա մուտք կգործի Բուլղարիայի Առաջին խորհրդատվական ներդրումային ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա կլինեն բարձրաշխարհիկ հյուրեր Ռուսաստանից և Բուլղարիայից`Բուլղարիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Վոլեն Սիդերովը, Յորդան Ցոնևը և Տիկին Իռենա Սոկոլովան, ինչպես նաև ՌՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության առևտրա-տնտեսական հարցերի գծով ղեկավարի խորհրդական` պարոն Իլիյան Ցոնևը: Հուլիսի 1-ին Ընկերությունը հայտարարում է «Բաց դռների օր», որի շրջանակներում կանցկացվի կոնֆերանս`«Առաջին Բուլղարական ներդրումային խորհրդատվական ընկերության դերը բուլղարա-հայկական գործարար հարաբերությունների ստեղծման մեջ» խորագրով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Բուլղարիայի Առաջին խորհրդատվական ներդրումային ընկերությունը դինամիկ և ակտիվ զարգացող ընկերություն է ոչ միայն Բուլղարիայի խորհրդատվա-ներդրումային շուկայում, այլև`Ռուսաստանի Դաշնությունում: Ետևում թողնելով բավականին լուրջ մրցակիցներին` ընկերությունը բուռն գործունեություն ծավալեց նոր շուկաներ գրավելու և իր ծառայությունների ոլորտը ընդլայնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության ռազմավարությունը հիմնված է ոչ միայն խիստ գործարարական սկզբունքների վրա, մեծ ուշադրություն է հատկացվում նաև բարի դրացիական հարաբերությունների ձեռք բերմանը, անհրաժեշտ էր կանգ առնել այնպիսի երկրի շուկայի վրա, որը ամենից ավելի էր համապատասխանում այդ չափանիշներին: Այնուհետև ընկերությունը սկսեց ակտիվորեն զբաղվել նորդրումա-խորհրդատվական շուկայի լուրջ մարքեթինգային հետազոտություններով և հանգեց եզրակացության, որ Բուլղարիան և Հայաստանը ունեն ընդհանուր գործարար դաշտ ստեղծելու և փոխշահավետ համագործակցելու իրական հեռանկարներ, ինչը իհարկե կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը:

Ներկայիս դրությամբ Բուլղարիան ծայրահեղ գրավիչ է ներդրումների համար, իսկ շատ հայրենակիցներ և գործարարներ խորհրդատվության պահանջ ունեն գումարներն առավել գրարետ և ճիշտ ներդնելու համար: Այս դեպքում Առաջին Խորհրդատվականի դերը կայանում է նրանում, որ, օգտագործելով իր հարուստ փորձը, լայն կապերը և գիտելիքները երկու երկրների խորհրդատվա-ներդրումային շուկայի վերաբերյալ, աջակցել հետաքրքրված գործարարներին ընտրել ամենաշահավետ տարբերակները` տնտեսելով ժամանակը և գումարը, որոնք, թերևս, ոչ պակաս կարևոր են գործարարի համար:

Այսպիսով, Առաջին խորհրդատվական ներդրումային ընկերության ներկայացուցչության բացումը Կովկասի տարածաշրջանում կնպաստի երկու երկրների միջև առևտրա-գործարարական հարաբերությունների ստեղծմանն ու ամրապնդմանը: