AM
6 June 2003 - 14:21 AMT

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԱՐԱԳ» ԲԱՑՎԵԼ

Հայ-թուրքական սահմանը կարող է «անսպասելիորեն արագ» բացվել, հնարավոր է, մինչեւ 2003 թվականի վերջը: Նման կարծիք է հայտնել «Մեդիամաքս» գործակալությանը Հայ-թուրքական գործարար խորհրդի համակարգող Կայան Սոյակը: Մեկնաբանելով մայիսի 3-ին Մադրիդում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը` Սոյակը նշել է, որ «այն դարձել է երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացի ակնկալվող մեկնարկը»: Նրա խոսքերով` թուրք հասարակության մեծ մասը, հատկապես երկրի արեւելյան շրջաններում, պաշտպանում է «թուրք-հայկական բարեկամական հարաբերությունների» հաստատման անհրաժեշտությունը: Ինչպես հիշեցնում է գործակալությունը, նախորդ տարվա նոյեմբերին Կ. Սոյակը նշել էր, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Արդարության եւ զարգացման» կուսակցության հաղթանակը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: