Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի համար եռամյա 394,8 մլն դոլարի վարկային համաձայնագրին: Յուրաքանչյուր վարկի արժեքը 197,4 մլն դոլար է: Որոշումից անմիջապես հետո Հայաստանը կկարողանա միանգամից ստանալ 53,6 մլն դոլար:
Վարկային ծրագրերի նպատակներն են ֆինանսական ու արտաքին ազդեցությունների հանդեպ կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումն ու աջակցությունը աղքատության կրճատմանը: « Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս խորը ճգնաժամից: Իշխանությունները կենտրոնացնում են իրենց ուշադրությունը միջնաժամկետ խնդիրների վրա` արագ աճի և աղքատության կրճատման, պարտքերի ընդունելի մակարդակի և ֆինանսական հատվածի կայունության վրա»,-ասել է ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Մուրիլո Պորտուգալը: Ըստ նրա, Հայաստանի իշխանություններն զորացնում են իրենց պատրաստվածությունը ճգնաժամային իրավիճակներին, իսկ լայնածավալ կառուցվածքային բարեփոխումները չափազանց կարևոր են կայուն աճի և աղքատության կրճատման համար: Այդ ոլորտում առանցքային են համարվում պայքարը կաշառակերության դեմ, պետներդրումների ակտիվացումը, հարկային ռեժիմի պարզեցումը, հաշվետվության կանոնների խստացումն ու մրցունակության հզորացումը:
Միևնույն ժամանակ ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ «փոխարժեքի ճկունությունը կմնա այս ծրագրի հենասյուներից մեկը` լրացնելով գնաճի մակարդակը պահպանելու իշխանությունների նպատակը«` հավելելով, որ երկրի ֆինանսական հատվածը լավ կապիտալիզացված է:






