ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկ»-ի համագործակցության շրջանակներում այսուհետ ընկերության սպասարկման կենտրոններում վաճառվող HTC Hero և Tattoo սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ` վճարելով հեռախոսի արժեքը մինչև 24 ամսվա ընթացքում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, կանխավճարը կազմում է 13500 դրամ (HTC Tattoo) և 19500 դրամ (HTC Hero):
Ապառիկի պայմանագիրը կնքվում է անմիջականորեն գնորդի և «Յունիբանկ»-ի միջև. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարքի համար որևէ պատասխանատվություն չի կրում: