AM
30 June 2010 - 12:32 AMT

Հայաստանում 2010թ. հունվար-մայիս ամիսներին կապի ծառայություններից ստացված հասույթը կազմել է 66,8 մլրդ դրամ

Հայաստանի Հանրապետությունում 2010թ. հունվար-մայիսին կապիԾառայություններից ստացված հասույթն ընթացիկ գներով կազմել է 66805.8 մլն. Դրամ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից: Այդպիսով, կապի ծառայություններից ստացված հասույթը 10.6%-ով աճել է 2009թ. նույն շրջանի նկատմամբ: