ՌԱՕ «ԵԷՍ» ռուսաստանյան ընկերությունը ՌԴ կառավարության հանձնարարությամբ բանակցություններ է վարում Հրազդանի ՋԷԿ-ը ձեռք բերելու ուղղությամբ Ռուսաստանին Հայաստանի պարտքի մարման դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԱՕ «ԵԷՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Տռապեզնիկովը: Նշենք, որ Ռուսաստանին Հայաստանի պետպարտքը այսօր կազմում է 93 մլն. դոլար: Տռապեզնիկովի խոսքերով, ընկերությունը մտադիր է մասնակցել նաեւ Հայաստանի չորս էլեկտրամատակարարման ցանցերի սեփականաշնորհման 75% արժեթղթերը ձեռք բերելու մրցույթին:
Ինչպես նախկինում հայտարարել էր ՌԴ կառավարության փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, ռուսաստանյան ՌԱՕ «ԵԷՍ» ընկերությունը, «Գազարդ» եւ Իտերա-խոլդինգ ԲԲԸ-ներն անպայման կմասնակցեն Հայաստանի էլեկտրացանցերի սեփականաշնորհման մրցույթին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: