AM
3 July 2010 - 11:52 AMT

Վանաձորում կցուցադրեն ական փնտրող ռոբոտներին

Հուլիսի 4-ին Վանաձոր քաղաքում Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում ArmRobotics բաց առաջնության շրջանակներում տեղի կունենա ռոբոտների ցուցադրություն և «Առաջնորդություն» թեմայով սեմինար:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունից, ցուցադրության ընթացքում կներկայացվեն ական փնտրող, գծին հետևող, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտներ, կցուցադրվեն համաշխարհային ռոբոտատեխնիկային վերաբերող ֆիլմեր, կներկայացվի ArmRobotics-ի մասին և ռոբոտների կիրառությունը ռազմական ոլորտում թեմաներով գործարար ներկայացում:

ArmRobotics բաց առաջնությունը, որի կազմակերպիչը Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE), Հայաստանում անցկացվում է 2008 թվականից ի վեր: