Հայաստանում ավարտվեց Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեկսի Երկրորդի այցը: Պատրիարքը Երեւան էր ժամանել սեպտեմբերի 22-ին Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Երեկ նա մասնակցեց Երեւանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի բացման հանդիսավոր արարողությանը: Համայն Ռուսաստանի եւ Մոսկվայի պատրիարքը տաճարի օծման արարողությունից հետո հանդես եկավ ողջույնի խոսքով: Ալեկսի Երկրորդը ի նշան երկու եկեղեցիների եղբայրության նվիրեց նոր տաճարին ոսկի կանթեղ: Երեկ թլ ռուսաստանի ոիղղափառ եկեղեցու առաջնորդը հանդիպեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: