AM
13 July 2010 - 06:35 AMT

Գերասիմ Ալավերդյան. Հայաստանում մրգերի և բանջարեղենի գները մեկ շաբաթից կնվազեն

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը խոստանում է, որ մեկ շաբաթից կնվազեն մրգերի և բանջարեղենի գները: Հուլիսի 13-ին Երևանում մամլո ասուլիսում նախարարն ասել է, որ մրգերի և բանջարեղենի բարձր գները պայմանավորված են անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, որի պատճառով Հայաստանում բերաքահավաքն ուշացել է 25-30 օրով: «Մենք դեռ չենք հավաքել դաշտերի բերքը, իսկ վաճառում է ջերմոցային կամ ներկրված միրգն ու բանջարեղենը»,- ասել է նա:

Միաժամանակ, Գերասիմ Ալավերդյանը հավաստիացրեց, որ անհրաժեշտ է համբերությամբ զինվել, և շատ շուտով կնկատվի գների անկման միտում: