AM
19 July 2010 - 06:07 AMT

Տիգրան Սարգսյանը իսպանացի ներդրողներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իսպանացի գործարարների պատվիրակությանն իսպանական «Տորեալ» ներդրումային ընկերության նախագահ Խուան Աբելլոյի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրերին`վարչապետը կարևորել է նման ներկայացուցչական գործարար պատվիրակության այցը Հայաստան, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

Վարչապետը ներկայացրել է հյուրերին ներկա վիճակը և Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին դեղագործության, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, բանկային համակարգի և այլ ոլորտներում: