AM
19 July 2010 - 08:48 AMT

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները 5 անգամ ավելի արագ ինտերնետ կստանան

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները, օգտվելով անսահմանափակ ինտերնետից, կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն:

Այսինքն, բաժանորդները շարունակում են վճարել միևնույն ամսավճարը (8800 դրամ), սակայն տրամադրվող գերարագ ինտերնետի ծավալը հնգապատկվում է: Ինչպես միշտ, 1 տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ՚» մոդեմը տրամադրվում է անվճար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: