AM
19 Հուլիս 2010 - 11:26 AMT

Կարինե Ղազինյան. Մինչև տարեվերջ կհաջողվի առաջընթացի հասնել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման հարցում

Ասոցիատիվ համաձայնագիրը Հայաստանի ու Եվրամիթյան միջև նախատեսում է մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Եվրահանձնաժողովի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդը, համաձայնագրերը մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին Հայաստանի ու ԵՄ-ի միջև կարող են ստորագրվել մինչ Ասոցիատիվ համաձայնագրի կնքումը: Իր հերթին ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը հայտարարել է, որ մինչ տարեվերջ Երևանին ու Բրյուսելին կհաջողվի զգալի առաջընթացի հասնել այդ ուղղությամբ: