ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հուլիսի 19-ից 25-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 12986.43 (-5.46), բացթողնման գինը` 14115.68(-5.94), արծաթի գնման գինը կկազմի` 195.85 (+2.6), բացթողնման գինը` 212.88 (+2.83), պլատինի գնման գինը` 16411.31 (-7.83), բացթողնման գինը` 17838.38 (-8.51), պալադիումի գնման գինը կկազմի` 4968.26 (+204.45), բացթողնման գինը` 5400.28 (+222.23):