AM
21 July 2010 - 11:10 AMT

Գագիկ Մինասյանը կանխատեսում է Հայաստանի պետբյուջեի գերակատարում առաջին կիսամյակի տվյալներով

ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկ շաբաթից կհրապարակի պետբյուջեի առաջին կիսամյակի կատարողականի պաշտոնական տվյալները: Նախնական տվյալներով, դրանք զգալիորեն գերազանցում են նախատեսված ցուցանիշները: Այդ մասին հուլիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է խորհրդարանական ֆինանսավարկային ու բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը: Այդ առնչությամբ նա հավելեց, որ իշխանությունները նաև պետք է ապահովեն հարկային մուտքերի դրական տեմպերի համապատասխանությունը ՀՆԱ աճին:

Անդրադառնալով պետբյուջեի վերաբաշխմանը նրա գերակատարման կապակցությամբ, Գագիկ Մինասյանն ասել է, որ լրացուցիչ միջոցները կարող են վերաբաշխվել հաջորդ տարվա վրա կամ ուղղվել այլ նպատակային ծրագրերի իրականացմանը, այդ թվում վերցրած վարկերի կանխիկ վճարումների համար, իսկ այդ հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան առաջիկայում: