AM
21 Հուլիս 2010 - 11:11 AMT

Արամ Մանուկյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը SOS ազդանշան էր ներքին և արտաքին սպառնալիքների մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարում SOS ազդանշան էր Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքների մասին: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ նորընտիր վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանն արծարծեց Հայաստանի ու ԼՂՀ-ի ժողովրդագրական խնդիրները, որոնք ի վիճակի չէ լուծել այժմյան ղեկավարությունը: «Այս պահի դրությամբ տարբեր միջազգային կառույցներ (ԵԱՀԿ, ՄԱԿ, ԵՄ) հայկական կողմի համար անբարենպաստ բանաձևեր են ընդունել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ղարաբաղյան խնդրի լուծման ժամկետը սեղմվում է: Բոլոր նշված գործոնները կարող են ղարաբաղյան խնդրի հայկական կողմի համար անբարենպաստ լուծման պատճառ դառնալ»,-ասել է նա: