AM
26 July 2010 - 13:10 AMT

Հայաստանի խոշորագույն բանկեը կանխատեսում են դրամի արժեզրկում դոլարի համեմատ

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած «Ֆինանսական հատվածի շուցանիշների վերաբերյալ առևտրային բանկերի եռամսյակային հարցման ամփոփման», առևտրային բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում դոլարի համեմատ:

Մասնավորապես, սեպտեմբերին ՀՀ դրամը կդրսևորի արժեզրկման միտումներ և միջին հաշվով ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը կկազմի 372.95 դրամ: Խոշորագույն 15 բանկերի սպասումներով 2010թ սեպտեմբերին փոխարժեքը կկազմի 373.01 դրամ:

Ամփոփման համաձայն, 2010թ դեկտեմբերին, ըստ բանկերի սպասումների, փոխարժեքի միջին մակարդակը կկազմի 376.76 դրամ: Խոշորագույն 5 բանկերը կանխատեսում են, որ այս ժամանակահատվածում փոխարժեքը կկազմի 369.97 դրամ: Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1500000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.75 դրամ: Դա վկայում է այն մասին, որ ազգային արժույթը արժեզրկման միտում ունի: