2010 թ. առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 647 000 մարդ, 2009 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում 583 500 մարդու համեմատ, հաղորդում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում վայրէջք կատարած ուղևորների թիվը 300 300 է, 2009 թ. հունվար-հունիս ամիսներին մուտք գործած 274 300-ի դիմաց: Վեց ամսվա ընթացքում մեկնածների թիվը 347 600-ից ավելի էր 2009 թ. նույն ժամանակահատվածում մեկնած 309 200-ի համեմատ:
2010 թ. առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանով երկիր ներմուծվել է 2493 տոննա բեռ, 2009 թ. նույն ժամանակահատվածի 2237 տոննայի փոխարեն: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում դուրս է տարվել 1579 տոննա բեռ, 2009 թ. նույն ժամանակահատվածում փոխադրված 1267 տոննա բեռի:
2010 թ. «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքներն ու վայրէջքները 4279 են եղել, 2009 թ. նույն ժամանակահատվածում 3742-ի դիմաց:






