AM
28 July 2010 - 13:26 AMT

Առաջին կիսամյակում 16.8%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները

2010 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 19,7%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 739.3 մլն խ.մ:

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայության, նշված ժամանակահատվածում իրացվել է 749.5մլն խ.մ, ինչը 13,6 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Իրացումը կատարվել է նաև ներքին պաշարների հաշվին, որոնք զուգահեռաբար վերականգնվել են:

Նախորդ տարվա համեմատ 16.8%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 286.8 մլն խ.մ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 103.1 մլն խ.մ, ինչը 34,5 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 12,2%-ով նվազել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 94.4 մլն խ.մ:

Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 123.4 մլն խ.մ, ինչը 5,7%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 0,4%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 141.8 մլն խ.մ: