AM
4 August 2010 - 07:01 AMT

2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 230.2 հազար զբոսաշրջիկ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2010թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 230154 զբոսաշրջիկներ, 2009թ. նույն ժամանակաշրջանի 206994 զբոսաշրջիկների դիմաց:

Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 232058 մարդ կամ 2009թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 114.6%: