AM
4 August 2010 - 07:07 AMT

Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 7,1 տոկոս

Գործազրկության մակարդակը Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 7,1 տոկոս 2009-ի հունվար-հունիսի 6,7 տոկոսի դիմաց: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, «Զբաղվածության պետական ծառայության» կողմից պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում է 84,6 հազար մարդ: Ընդ որում, 2010թ. հունվար-հունիս ամիսներին տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թիվը կազմել է 1187,9 հազար մարդ, նրանցից զբաղված են 1103,3 հազարը:

Բացի այդ, հունիսի վերջի տվյալներով աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 1126 մարդ կամ 77 գործազուրկ 1 թափուր տեղի համար: Հունիսի 30-ի դրությամբ գործազուրկների ընդհանուր քանակից նպաստ է ստացել է 24,7 հազար մարդ 2009-ի հունիսի վերջի 23,7 հազար մարդու դիմաց: Միջին ամսական նպաստը 16 443 դրամ է 2009-ի հունիսի 16 661 դրամի դիմաց: