AM
5 August 2010 - 11:16 AMT

Հայաստանի պետբյուջեից 24,6 մլն դրամ է հատկացվել ՌԴ-ում անտառային հրդեհների մարման համար

Օգոստոսի 5-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվել է 24,6 մլն դրամ հատկացնել ՌԴ-ում անտառային հրդեհների մարման համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 4-ին և 5-ին աղետի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ և համապատասխան տեխնիկա, անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի այլ օգնություն ևս։