AM
9 August 2010 - 10:51 AMT

Հայ գործարարները դեռ շահագրգռված չեն Թուրքիայում բիզնես ֆորումին մասնակցելու համար

Հայ ձեռնարկատերերը դեռ շահագրգռված չեն Ստամբուլում կայանալիք բիզնես ֆորումին մասնակցելու համար, որը կազմակերպվել է «Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի» և հնդկական «Արդյունաբերողների և առևտրային պալատների ֆեդերացիայի» կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Վլադիմիր Ամիրյանը:

Թուրքիան համաձայնվել է Հայաստանին հրավիրել ֆորումին հնդկական կողմի պահանջով, բայց հայկական ընկերությունները տվյալ պահին մասնակցության հայտ չեն ներկայացրել: Բիզնես ֆորումը կկայանա օգոստոսի 24-25-ը: