«ԳՊՄ Գոլդ» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում հուլիսին Հայաստան է ժամանել եզակի և Հայաստանում հանքարդյունաբերության պատմության մեջ առաջին նման սարքավորումը – ամերիկյան BUCYRUS ընկերության հիդրավլիկ էքսկավատոր:
էքսկավատորի շահագործումը իրականացվում է Սոթքի հանքավայրում, չորս 130 տոննա հզորությամբ ԲԵԼԱԶ-75131 ինքնաթափերի հետ համատեղ, որոնք արդեն պատրաստ են աշխատանքի:
Այս եզակի լեռնահանքային համալիրը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել բաց հանքում իրականացվող մակաբացման աշխատանքների ծավալները, ինչը կհանգեցնի նաև հանքահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև կնվազեցնի հանքաքարի ինքնարժեքը:
Bucyrus International ընկերությունը բաց և ստորգետնյա հանքային աշխատանքների համար բարձրարտադրողական սարքավորումների նախագծման և արտադրության բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից է: