ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան OGSE ընկերության պատրաստի թթվածնային կայան: Այն նախատեսված է դժվար կորզվող հանքաքարերի օքսիդացման համար, որոնք չեն ենթարկվում բնական օքսիդացման, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Թթվածնային կայանը բաղկացած է կոմպրեսորային և հատուկ տարաներից, որոնք լցված են ազոտի աբսորբենտով: Պրոցեսը հետեւյալն է. տարաներով անցնող ազոտը մնում է աբսորբենտի վրա, իսկ թթվածինը դուրս է գալիս և օգտագործվում է հանքաքարի վերամշակման պրոցեսում:
Գործարանում այս կոմպլեքսային սարքի տեղակայումը նախատեսում է ռեագենտների խնայողություն և ոսկու կորզման տոկոսի հնարավոր աճ: Սարքը տեղակայվել է OGSE ընկերության օպերատորների կողմից:
ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը, որը մտնում է ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի մեջ մասնագիտացել է հանքարդյունաբերության ոլորտում և շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան: