Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 13-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի անդամների փոխհատուցման չափը և կարգը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարների և անդամավճարները չվճարելու համար գանձվող տույժի չափերը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: