AM
18 August 2010 - 10:19 AMT

ՀԾԿՀ-ն երկարաձգել է Հայկական ԱԷԿ-ի շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ժամկետը

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 տարով երկարաձգել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ժամկետը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՀԾԿՀ մամլո ծառայությունը, ընկերությունն իրավունք է ստացել օգտագործել 155,125 ՄՀց, 155,850 ՄՀց, 164, 850 ՄՀց ռադիոհաճախականությունները: Որոշումն ուժի մեջ է մտնում 2010-ի սեպտեմբերի 2-ից: