«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline ամրակցված կապի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար տեղական զանգերի վերծանման տրամադրման սակագնի նվազեցման մասին:
Վերոհիշյալ բաժանորդների համար տեղական զանգերի վերծանման 1 էջի արժեքը այժմ 10 դրամ է նախկին 72 դրամի փոխարեն:
«Միասնական օպերատորի կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունների նոր սակագները հաճախորդների սպասարկման բարելավմանն ուղղված ծրագրի շարունակությունն են հանդիսանում: Համոզված եմ, որ ծառայությունների ողջ շրջանակի համար նախատեսված ճկուն և հավասարակշռված գնային համակարգը հնարավորություն կընձեռի մեր ընկերությանը ընդառաջ գնալ շուկայի ժամանակակից պահանջներին»-, նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակում ֆիքսված կապի բաժանորդները, լրացնելով համապատասխան դիմումի ձևը, կարող են անվճար ստանալ միջազգային և տեղական զանգերի վերծանումը էլեկտրոնային փոստով, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: