AM
20 August 2010 - 05:51 AMT

Հյուսիս-հարավ երկաթուղու շինարարության նախագծի աշխատանքային խումբն անցկացրել է մի շարք նիստեր

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է Հյուսիս-հարավ երկաթուղու շինարարության նախագծի աշխատանքային խումբ, որն արդեն մի շարք նիստեր է անցկացրել: Այդ մասին Երևանում հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը: Նրա խոսքերով, Ռուսաստանի նախագծային ինստիտուտներից մեկն այժմ աշխատում է այդ նախագծի վրա: «Նախագծի ստեղծումից հետո մենք անցում կկատարենք Հյուս-հարավ և Վանաձոր-Ֆիալետովո երկաթուղու շինարարության ներդրումային փուլին: Այդ երկու նախագծերն ընդհանուր առմամբ գնահատվում են 1.7-5 մլրդ դրամ»,- ասել է Լևիտինը: