AM
20 August 2010 - 10:46 AMT

Հայաստանում և Ռուսաստանում առևտրական ներկայացուցչություններ կբացվեն

Մոտ ժամանակներս Հայաստանում և Ռուսաստանում առևտրական ներկայացուցչություններ կբացվեն: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: Ստորագրվել է նաև երկու երկրների կառավարությունների միջև հետընդունման մասին համաձայնագիր և այդ համաձայնագրի իրագործման կարգի մասին գործադիր արձանագրություն: