AM
4 June 2003 - 15:05 AMT

ՖՈՏՈՌԵՊՈՐՏՅՈՐ ԱՐՄԵՆ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՊՐԵՍՍ ՖՈՏՈ ՌՈՍԻԻ-2003» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի ֆոտոռեպորտյոր Արմեն Հասրաթյանը դարձել է «Պրեսս Ֆոտո Ռոսիի-2003» միջազգային մրցույթի դափնեկիր: Հեղինակավոր մրցանակաբաշխության ժյուրին, որի կազմում ընդգրկված էին «Time» եւ «Օգոնյոկ» լրագրերի, «Associated Press» գործակալության ֆոտոլրագրողներ եւ բիլդխմբագիրներ, պետք է ընտրեր Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից եւ արտասահմանից 305 լուսանկարիչների կողմից ուղարկված ավելի քան 5000 աշխատանքից լավագույն լուսանկարները եւ ֆոտոռեպորտաժները: