AM
31 August 2001 - 17:48 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահին հղել է շնորհավորական ուղերձ 47-ամյակի կապակցությամբ: Պուտինը ցանկացել էՌոբերտ Քոչարյանին քաջ առողջություն, բարեկեցություն, հաջողություններ հայ ժողովրդի բարգավաճման համար պատասխանատու գործունեւթյունում: «Ուրախալի է, որ հայ-ռուսաստանյան բազմակողմ գործակցության առաջզարգացումը օժանդակում է մեր ժողովուրդների միջեւ ավանդական դարձած բարեկամության եւ փոխադարձ հարգանքի զգացմունքներին»,- ասվում է ուղերձում: Պուտինը նշեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Ռ. Քոչարյանի անձնական ներդրումը «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային ստրատեգիական գործընկերության հիմքի ամրապնդման մեջ»: Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկա հանդիպումը Երեւանում կծառայի «փոխշահավետ եղբայրական հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես երկկողմ ֆորմատում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում, կոլեկտիվ անվտանգության պայմանագրում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: