2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.1%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.2%-ով:
2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 112.9%, ոչ պարենային ապրանքներինը` 107.1%, ծառայությունների սակագներինը`105.7%, իսկ հունվար-օգոստոսին 2009թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 107.7%, 106.5, 111.8 և 107.8%: