AM
4 June 2003 - 15:04 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՀՈՒԼԻՍԻՆ

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ Մարդու իրավունքների պաշտպանման գրասենյակի դիտորդական առաքելությունը Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական հաշվետվությունը կհրապարակի 2003 թվականի հուլիսին, իսկ մինչ այդ կներկայացվի միջակա հաշվետվություն: Այդ մասին, Հայաստանից մեկնելուց առաջ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եզրափակիչ հանդիպմանը հայտարարել է առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին: Նրա խոսքերով` վերջերս կայացած նախագահական ընտրությունների համեմատությամբ խորհրդարանական ընտրություններում նկատվել է դրական տեղաշարժ: Միեւնույն ժամանակ առաքելության ղեկավարն ընդգծել է երկրի ընտրական օրենսդրությունը բարեփոխելու անհրաժեշտության մասին: Նա նաեւ հաղորդել է ԿԸՀ անդամներին, որ առաքելության որոշ անդամներ դեռեւս մի քանի օր կմնան Հայաստանում եւ կհետեւեն հունիսի 14-15-ին երեք ընտրատարածքներում անցկացվելիք վերընտրությունների ընթացքին, որտեղ ընտրություններն անվավեր են ճանաչվել: