2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը շարունակական բնույթ է կրում: Այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:
Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76,4մլրդ դրամ, իսկ 2008թ.-ի առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան 4մլրդ դրամ /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: