Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Ստեփանակերտ քաղաքում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատարիության հարցերին նվիրված համաժողով: Նման որոշում է կայացվել ԻՏՁՄ վարչության նիստի ընթացքում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ԻՏՁՄ մամլո ծառայությունում, միջոցառումը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում:
Վարչության նիստում որոշվել է նաև դիտարկել ԼՂՀ ՏՀՏ զարգացումը որպես պիլոտային փուլ` հաջողակ փորձը Հայաստանի այլ մարզերում կիրառելու նպատակով: