AM
2 September 2010 - 12:31 AMT

«Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Արարատ Ղուկասյանը

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 25-ի թիվ 36 որոշմամբ, «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Արարատ Ղուկասյանը:

Մինչ այդ Ա. Ղուկասյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ բանկերում, արտերկրում և ներկայում ՀՀ Բանկերի միության նախագահն է: Այս մասին հաղորդում է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲ ընկերության մամլո ծառայությունը: